Karevorinfo  Իրադարձություններ  182

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության իր պաշտոնակցի հետ

21:00 ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ.
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության իր պաշտոնակցի հետ

Փետրվարի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ Նախարար Ժան Ասելբորնի հետ:

«Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու առկա դինամիկան պահպանելու ուղղությամբ: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության առնչությամբ:

Տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը երախտագիտություն հայտնեց Ժան Ասելբորնին պատերազմի ընթացքում Լյուքսեմբուրգի սկզբունքային դիրքորոշման և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով արցախահայությանը ցուցաբերած հումանիտար աջակցության համար»,- ասված է հաղորդագրությունում: