Karevorinfo  Իրադարձություններ  154

Խնդրի արագ լուծո՞ւմ, թե՞ համայնքային միջոցների ոչ արդարացված ծախս․ նոր ավտոբուսները երթուղում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:45 ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ.
Խնդրի արագ լուծո՞ւմ, թե՞ համայնքային միջոցների ոչ արդարացված ծախս․ նոր ավտոբուսները երթուղում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերին արված տեսաուղերձում նշել էր հունվարի կեսերին նոր ավտոբուսներ կլինեն երթուղում, սակայն, փոփոխվեցին։ Առաջին ավտոբուսները երթուղում հայտնվեցին այսօր միայն՝ փետրվարի 5-ին։

Դեռ միայն մեկ գիծ է շահագործվում՝ 8 ավտոբուսով, Աջափնյակից Նոր Նորք երթուղուվ։ Աջափնյակում ենք՝ վերջին կանգառում։ Բնակիչները գալիս են, նախ՝ զարմանում, հետո արդեն՝ ուրախանում․ նախորդ տարվա մարտից երթուղին չէր սպասարկվում։

Ցանկալի է պարտադիր 100 դրամանոց ունենալ։ Իսկ մինչ ուղևորները կսովորեն, վարորդները մանրում են, օգնում։ Իսկ նախատեսված 100 ավտոբուսից քանիսը կլինի երթուղում և քանի երթուղի կսպասարկվի։

2020թ․ մարտից հետո քառակի անգամ ավելի շարժակազմ է դուրս եկել երթուղուց՝ հստակեցնում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և հավելում․ նոր 100 ավտոբուսները ոչ միայն չեն լուծի տարիների խնդիրը, այլ նույնիսկ 2020 թվականին առաջացածը։

Դավիթ Խաժակյանն իր հետ Երևանի տրանսպորտի նախագիծն է բերել, որը 2019թ-ին արդեն հաստատվել էր։ Շեշտում է՝ այդ ցանցում նախատեսված ավտոբուսների հետ այս 100-ը կապ չունի։

Խնդրի արագ լուծո՞ւմ, թե՞ համայնքային միջոցների ոչ արդարացված ծախս․ ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում, Խաժակյանը վստահ է՝ համայնքային բյուջեով երբեք հնարավոր չի լինի կյանքի կոչել ցանկալի այս նախագիծը։ Քաղաքապետարանից էլ վստահեցնում են՝ երբ ցանցային համակարգը թղթից տեղափոխվի իրագործման դաշտ, ճկուն են բոլոր տարբերակների համար։ Ամեն դեպքում, մինչ այս պահը գնված և առաջիկայում սպասվող ավտոբուսները պատկանում են համայնքին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրինա Մկրտչյան