Karevorinfo  Իրադարձություններ  172

Հուսով ենք, որ մոտ ժամանակում առաքելություն կուղարկենք ԼՂ. ՅՈՒՆԵՍԿՕ

17:05 ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ.
Հուսով ենք, որ մոտ ժամանակում առաքելություն կուղարկենք ԼՂ. ՅՈՒՆԵՍԿՕ

Կրթության, գիտության ու մշակույթի հարցերով ՄԱԿ-ի կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հուսով է, որ իր նախնական առաքելությունը մոտ ժամանակում կմեկնի Լեռնային Ղարաբաղ ու Ադրբեջանի հարակից շրջաններ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են միջազգային կազմակերպության մամլո ծառայությունից։

«Ուղևորության կազմակերպման վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Հուսով ենք, որ առաքելությունը կտեղակայվի մոտ ժամանակներս», – ասել է  խոսնակը:

2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլը հայտնել էր Ղարաբաղ առաքելություն ուղարկելու պատրաստակամության մասին՝ տարածաշրջանում պատմամշակութային ժառանգությունը վերականգնելու հարցում օգնություն ցուցաբերելու համար։ Անցած տարվա դեկտեմբեր ամսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Էռնեստո Օտտոնեն նշել է, որ կազմակերպությունը սպասում է միայն Ադրբեջանի պատասխանին, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա շարունակել աշխատանքն արդեն տեղում գործունեություն ծավալելով։

Տաթև Ֆռանգյան