Karevorinfo  Իրադարձություններ  165

ԻՊ զինյալների ու սիրիական բանակի զինվորների միջև թեժ մարտեր են եղել․ կան զոհեր ու վիրավորներ

18:55 ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ.
ԻՊ զինյալների ու սիրիական բանակի զինվորների միջև թեժ մարտեր են եղել․ կան զոհեր ու վիրավորներ

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի Արաբական Հանրապետության արևելքում փետրվարի 5-ի գիշերը նոր հարձակում են իրականացրել սիրիական բանակի զինվորների վրա։

Համաձայն Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի տեղեկությունների» (SOHR)՝ ԻՊ զինյալների գործողությունների հետևանքով սպանվել է 4 մարդ, ևս  6 զինծառայող վիրավորվել է, գրում է EurAsia Daily-ն։

Զինվորները բախվել են դարանակալած ԻՊ զինյալներին, երբ վերջիններս զննելիս են եղել Տայարատ շրջանը՝ Ալ-Մայադին քաղաքի մոտքերում՝ Դեր Զոր նահանգի արևելքում։

Համաձայն SOHR-ի տվյալների՝ վիրավորները տեղափոխվել են Դեր Զորի զինվորական հոսպիտալ։ Այս շաբաթ թեժ մարտեր են ընթացել սիրիական բանակի ու ահաբեկիչների շարժական ջոկատների միջև ռազմաճակատի մի քանի ուղղություններով՝ Հալեպ-Համա-Ռաքքա եռանկյունու շրջանակներում, ինչպես նաև  Հոմսի արևելյան շրջաններում։ Այստեղ ԻՊ զինյալները փետրվարի 3-ին փորձել են  հարվածներ հասնել Ալ-Ֆասիդա շրջանում տեղակայված կառավարական օբյեկտներին։

Տաթև Ֆռանգյան