Karevorinfo  Իրադարձություններ  149

Ամերիկան վերադարձել է․ Բայդենը խոստացել է չնահանջել ՌԴ ագրեսիվ գործողությունների դեմ

14:35 ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ.
Ամերիկան վերադարձել է․ Բայդենը խոստացել է չնահանջել ՌԴ ագրեսիվ գործողությունների դեմ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ապագա արտաքին քաղաքականությանն առնչվող ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ-ն «այլևս չի նահանջի Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների դեմ»: Փետրվարի 4-ին ելույթ ունենալով Պետդեպարտամենտում՝ Բայդենն ասել է, որ ՌԴ ղեկավար Պուտինի հետ իր պաշտոնավարումից հետո առաջին հեռախոսազրույցի ժամանակ «հասկացնել է տվել», որ հարաբերությունները փոխվում են, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք առանց տատանվելու կավելացնենք Ռուսաստանի դեմ մեր ջանքերն ու կպաշտպանենք մեր կենսական շահերն ու  մեր ժողովրդին», – ասել է  Բայդենը:

ԱՄՆ նախագահը մի քանի անգամ հիշատակել է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի անունը, որը, իր խոսքերով, պետք է անհապաղ ու առանց որևէ պայմանի ազատ արձակվի։ «Խոսքի ու կարծիքի ազատ արտահայտումն ու խաղաղ ցույցերը ճնշելուն ուղղված ՌԴ ջանքերը խոր մտահոգություն են առաջացնում մեր ու միջազգային հանրության մոտ»,- հավելել է Բայդենը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի հանդեպ նոր վարչակազմի քաղաքականությունը արմատապես կտարբերվի իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից, որը խուսափում էր Պուտինի հետ անմիջական բախումից։ «Ամերիկան վերադարձել է»,- ընդգծել է նա։

Տաթև Ֆռանգյան