Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին հանդես է եկել ելույթով: Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ մի հատված է ներկայացրել Փաշինյանի ելույթից.
«Պետք է ձգտել, որպեսզի թվային մակարդակում ԵՏՄ պետությունների միջև սահմանները վերանան, առկա սահմանափակումները նվազագույնի հասցվեն: Այն հնարավորությունները, որ ընձեռում է թվայնացումը, կարելի է, և մենք արդեն դա տեսնում ենք, օգտագործել աշխատուժի ազատ տեղաշարժի արդյունավետության բարձրացման համար»: