Karevorinfo  Իրադարձություններ  290

Ղրղզստանում մեկ շաբաթվա ընթացքում ձերբակալվել է երկրորդ նախկին վարչապետը

22:50 հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ.
Ղրղզստանում մեկ շաբաթվա ընթացքում ձերբակալվել է երկրորդ նախկին վարչապետը

Ղրղզստանի նախկին վարչապետ, խորհրդարանի պատգամավոր Կուբանիչբեկ Ժումալիևը ձերբակալվել է կոռուպցիայի կասկածանքով. հաղորդում է Interfax-ը՝ հղում կատարելով Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեին:

Քննության տվյալներով ՝ Ժումալիևը, լինելով պատգամավոր և միաժամանակ Ղրղզստանում միջազգային բժշկական համալսարանի փաստացի սեփականատեր, իր քաղաքական ազդեցությունն օգտագործելով ճնշում է գործադրել կրթական  ոլորտի օրենսդիրների վրա ու ապօրինաբար ստացել է կրթական գործունեություն վարելու իրավունքի արտոնագիր:

Միևնույն ժամանակ, լիցենզավորող հանձնաժողովն ի սկզբանե հրաժարվել էր բժշկական ինստիտուտին լիցենզիա տրամադրել՝ օրենսդրական պահանջներին անհամապատասխանության պատճառով: Սակայն ԿԳՆ ղեկավարության վրա Ժումալիևի ճնշման պատճառով հանձնաժողովի եզրակացությունը փոխվել է դրական ուղղությամբ:

Բացի այդ, հաստատվել են Ժումալիևի, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված անձանց ու տնտեսվարող սուբյեկտների կողմից ապօրինի հարստացման, հանցավոր եկամուտների օրինականացման ու առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու փաստերը:

Նշվում է, որ շուրջ 78 անշարժ գույքի սեփականություն է վերագրվում Ժումալիևին այդ թվում` առևտրի կենտրոններ, կրթական և բժշկական հաստատություններ, հյուրանոցներ, օգտակար հանածոների հանքավայրեր, հեռուստառադիոընկերություն և այլն:

Ժումալիևը 1996-1998 թվականներին զբաղեցրել է Ղրղզստանի վարչապետի պաշտոնը: 2015 թվականից նա հանդիսանում է Ղրղզստանի խորհրդարանի պատգամավոր:

Մինչ այդ, հունվարի 28-ին ձերբակալվել էր Ղրղզստանի մեկ այլ նախկին վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, նրան կասկածում են կոռուպցիայի ու ապօրինի հարստացման մեջ: