Karevorinfo  Իրադարձություններ  145

Վթար է գրանցվել Ուկրաինայի ամենահզոր ՋԷԿ-ում․ թնդյուն է լսվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

16:40 հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ.
Վթար է գրանցվել Ուկրաինայի ամենահզոր ՋԷԿ-ում․ թնդյուն է լսվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի Զապորոժի մարզի Էներգոդար քաղաքում փետրվարի 3-ի երեկոյան, ջերմաէլեկտրակայանում (ՋԷԿ) վթար է գրանցվել, ինչ արդյունքում քաղաքն ամբողջությամբ հոսանքազրկվել է ու մնացել առանց ջրի։ Այս մասին հայտնում է EurAsia Daily-ն՝ հղում կատարելով Էներգոդարի  քաղաքային խորհրդի պատգամավոր Անատոլի Անոխինին:

«Ողջ քաղաքը հոսանքազրկված է։ Ինչպես երևում է, լուրջ վթար է գրանցվել հենց ՋԷԿ-ում։ Թնդյունը, որ բոլորը լսել են,  ՋԷԿ-ից գոլորշու վթարային արտանետումն էր։ Հնարավոր է նաև անգամ բլոկի աշխատանքների դադարեցում է գրանցվել։ Հեռախոսակապը ծանրաբեռնված է։ Ջուր չկա, պոմպակայանները չեն աշխատում»,- գրել է պատգամավորը Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Մինչ այդ, Ուկրաինայի Էներգետիկայի նախարարության պաշտոնական էջում տեղեկացվում է, որ ՋԷԿ-ում վթարային անջատում է գրանցվել կարճ միացման պատճառով։ Արդեն սկսվել են մեկնարկային գործողությունները էներգաբլոկները ցանցին միացնելու համար:

Զապորոժի ՋԷԿ-ը Ուկրաինայի ամենահզոր ջերմային էլեկտրակայանն է (3 650 ՄԳՎ)։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթև Ֆռանգյան