Karevorinfo  Իրադարձություններ  210

Արցախի Հանրապետության խորհրդարանը կգումարի հերթական նիստը

10:55 հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ.
Արցախի Հանրապետության խորհրդարանը կգումարի հերթական նիստը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 3-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Քննարկվել են փետրվարի 4-ի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված հարցերը:

ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ համաձայն պետական բյուջեի նախագծի քննարկման ժամկետացանկի, ի թիվս այլ օրինագծերի, հերթական նիստում կշարունակվի «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» նախագծի քննարկումը(առաջին ընթերցում):

Նիստի օրակարգում ընդգրկված են նաև ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին հարցը,հարկային ոլորտին վերաբերող օրինափաթեթը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին » օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:Նախատեսված են նաև պատգամավորական հայտարարություններ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ հերթական լիագումար նիստը տեղի կունենա փետրվարիի 4-ին՝ ժամը 11:00-ին: