Karevorinfo  Իրադարձություններ  254

Ինչպես է ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմն իրականացնում իրավիճակի վերահսկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

11:15 հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ.
Ինչպես է ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմն իրականացնում իրավիճակի վերահսկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համատեղ ռուս-թուրքական կենտրոնի անձնակազմը շարունակում է իրականացնել հրադադարի պահպանման ու ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի վերահսկողությունը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Տեղեկացվում է, որ ռուս զինծառայողների կողմից իրականացվում է հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկողությունը՝ օգտագործելով «Ֆորպոստ» և «Օռլան-10» ԱԹՍ-ները։

Համատեղ կենտրոնի զինծառայողներն ԱԹՍ-ներից անդադար լուսանկարներ են ստանում կառավարման կետում, որտեղ վերլուծվում են ողջ ռազմատեխնիկայի, անձնակազմի տեղաշարժը, ինչպես նաև ֆիքսվում է կողմերի կողմից շփման գծի հատման փաստերը։

Միասնական կենտրոնի հերթապահ հերթափոխը հավաքում, ամփոփում և ստուգում է ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը, քննարկում ցանկացած բողոք ` կապված ԼՂ հակամարտության կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու հետ։

Հիշեցնենք՝ ռուս-թուրքական համատեղ կենտրոնը տեղակայված է Ադրբեջանի Հանրապետւթյան տարածքում։

Տաթև Ֆռանգյան