Karevorinfo  Իրադարձություններ  289

Կառավարությունը վաճառքի է հանել «Արաբկիր» ԲԿ-ի պետական բաժնեմասը. այն կգնեն Բաբլոյանները

21:40 չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ.
Կառավարությունը վաճառքի է հանել «Արաբկիր» ԲԿ-ի պետական բաժնեմասը. այն կգնեն Բաբլոյանները

Կառավարությունը մտադիր է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ում իր ունեցած բաժնեմասը վաճառել:

Կառավարությունը ցանկանում է 5.6 % պետական բաժնեմասը ուղղակի վաճառքի ձևով՝ 574 մլն 356 հազար դրամ արժեքով, առաջարկել ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին:

Նշենք, որ «Արաբկիր» ԲԿ-ի սեփականատերը ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն է:

Կառավարության որոշման նախագծից տեղեկանում ենք, որ «Արաբկիր» ԲԿ-ի ոչ պետական բաժնեմասի սեփականատերերը պետության բաժնեմասը պատրաստ են ձեռք բերել 283 մլն 769 հազ. դրամ արժեքով: Գումարի 50 տոկոսը կվճարվի բաժնեմասը ձեռք բերելու պահին, իսկ մնացած մասը՝ 3 տարիների ընթացքում։ Ստացվում է, որ «Արաբկիր» ԲԿ-ի պետական բաժնեմասը վաճառվելու է իրական արժեքի կես գնով:

Կառավարության որոշման նախագծում նշվում է, որ եթե պետական բաժնեմասը մյուս սեփականատերերը չցանկանան գնել, ապա այն աճուրդի կհանվի նույն արժեքով:

Նարեկ Կիրակոսյան