Karevorinfo  Իրադարձություններ  189

Մինչև 1 մլն դրամի տուգանք. ի՞նչ է նախատեսվում «Իմ քայլի» հեղինակած նոր օրենքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:50 չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ.
Մինչև 1 մլն դրամի տուգանք. ի՞նչ է նախատեսվում «Իմ քայլի» հեղինակած նոր օրենքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լրատվամիջոցներին կարգելվի տերեգրամյան ալիքներին, ֆեյսբուքյան էջերին և այլ սոցիալական ցանցերին հղում տալովս տեղեկություններ հրապարակել, եթե անհայտ է այդ հարթակի սեփականատերը: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության վեց պատգամավորներ, որոնցից չորսը նախկին լրագրողներ են, «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ են նախաձեռնել, որի արդյունքում արգելվելու է անանուն աղբյուրներին հղում անելը: Նախաձեռնության հեղինակներից Արթուր Հովհաննիսյանը, հիմնավորելով փոփոխությունների անհրաժեշտությունը, ասաց՝ ցանկանում են լրատվական դաշտը մաքրել ոչ լրատվական կազմակերպություններից:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունն աղմկոտ քննարկումների առիթ է դարձել։ Լրագրողները մտահոգված են, որ զրկվելու են օրենքով սահմանված կարգով անանուն աղբյուրներին հղում կատարելով՝ տեղեկություններ հրապարակել:

Արթուր Հովհաննիսյանն ասում է՝ խոսքը համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքի, համացանցային կայքի, հավելվածի օգտահաշվի կամ ալիքի մասին է, որոնց տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից: Հեղինակը նախագծի անհրաժեշտությունը բացատրում է սոցիալական տարբեր հարթակներում տեղեկատվություն տարածող աղբյուրների սրընթաց ավելացմամբ և դրանց անվերահսկելիությամբ, որոնք, նրա համոզմամբ, տեղեկատվություն սպառողների համար ռիսկեր են առաջացնում, բացի այդ՝ սպառնում են ազգային անվտանգությանը: Օրենքն ընդունվելուց հետո, կարգը խախտելու դեպքում, լրատվամիջոցները կտուգանվեն:

«Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանն օրենսդրական փոփոխությանը դրական է վերաբերվում, սակայն քաղաքական ենթատեքստեր է տեսնում: Ասում է՝ իշխանական խմբակցությունը նման կարգավորման անհրաժեշտություն տեսնում է, քանի որ սկսել են ոչ հավաստի տեղեկություններ տարածել իշխանական էլիտայի մասին: Ըստ Սամսոնյանի՝ նման անանուն հարթակները, որոնք կառավարվել են իշխանությունների կողմից, թիրախավորել են նաև ընդդիմությանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ կարծում է, որ իշխանություններն ամեն օր տարբեր տեղեկություններից կաթված են ստանում, ուստի որոշել են այսպիսով լրատվական դաշտը վերահսկել:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Factor TV-ի հետ զրույցում իշխանական խմբակցության նախաձեռնությունն անհեթեթություն որակեց: Նրա խոսքով՝ արդյունավետության և իրավունքի տեսակետից նախագիծն իր համար ընդունելի չէ:
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների մյուս մասը վերաբերում է լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության պահանջին: Լրատվամիջոցները, մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ը ներառյալ, պարտավոր են լրատվամիջոցի գլխավոր էջում «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը, տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին՝ ըստ աղբյուրների, ինչպես նաև տեղեկություններ՝ հինգ առավել խոշոր գովազդատուների և հովանավորների մասին: Կարգը խախտելու դեպքում լրատվամիջոցը կտուգանվի մինչև մեկ միլիոն դրամով:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան