Karevorinfo  Իրադարձություններ  148

Հայաստանի, ՌԴ ու Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը կկայանա փետրվար ամսվա ընթացքում

17:55 չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ.
Հայաստանի, ՌԴ ու Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը կկայանա փետրվար ամսվա ընթացքում

Տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շախին Մուստաֆաևի երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվար ամսվա ընթացքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հայաստանի փոխվարչապետի մամլո ծառայությունից։

«Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվար ամսվա ընթացքում»,- նշել են մամուլի ծառայությունից։

Գրիգորյանի մամլո ծառայությունից նաև հավելել են, որ փոխվարչապետների որոշման համաձայն՝ ստեղծվել են երկու փորձագիտական ենթախմբեր։ Դրանց կազմի մեջ կմտնեն Անվտանգության ծառայությունների, ԱԳՆ, Էկոնոմիկայի նախարարության, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ փոխվարչապետների առաջին նիստը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ հունվարի 30-ին։

Տաթև Ֆռանգյան