Karevorinfo  Իրադարձություններ  254

Բայդենի անվտանգության հարցերով խորհրդականն ու Էրդողանի խոսնակը քննարկել են ԼՂ-ի հարցը

16:05 չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ.
Բայդենի անվտանգության հարցերով խորհրդականն ու Էրդողանի խոսնակը քննարկել են ԼՂ-ի հարցը

Ջո Բայենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին պաշտոնական շփումն է եղել Անկարայի ու Վաշինգտոնի միջև․ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն ու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը։

Նրանք քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները, իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում, Կիպրոսում, Աֆղանստանում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև COVID-19-ի դեմ պայքարին ու կլիմայի փոփոխություններին վերաբերող հարցեր, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նշվում է, որ Քալընը, մասնավորապես, կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև առաջացած խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար, ներառյալ՝ Թուրքիայի կողմից S-400 համակարգերի ձեռքբերումը։ Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել կատարել այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն ՆԱՏՕ-ի ամրապնդմանը, տարածաշրջանային ու գլոբալ խաղաղության հաստատմանը։

Էմմա Չոբանյան