Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողները, պլանային մարտական վարժանքների շրջանակներում, «Ստեփանակերտ» հրաձգարանում ավարտել են մի շարք ուսումնական առաջադրանքներ: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Զրահափոխարկիչների անձնակազմի հետ վարժանքների ընթացքում անցկացվել են տեսական և գործնական վարժանքներ ԲՏՌ-82 ընթացային մասի շահագործման, ինչպես նաև դրանց պահպանման կարգի վերաբերյալ:
Չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է դասընթացներ մարտական պատրաստության հիմնական առարկաներից ՝ ներառյալ մարտավարական, մարտավարամասնագիտական, կրակային, ինչպես նաև մարտական մեքենաներ և այլ հատուկ տրանսպորտային միջոցների վարման վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության մեջ ներգրավված է շուրջ 200 ռուս զինծառայող:
Տաթև Ֆռանգյան