Karevorinfo  Իրադարձություններ  213

ԱԱՏՄ մասնագետները ստուգայց են իրականացրել «Երևան» տոնավաճառում

22:50 երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ.
ԱԱՏՄ մասնագետները ստուգայց են իրականացրել «Երևան» տոնավաճառում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը իրազեկման լայնածավալ աշխատանքներից, դպրոցների ու մանկապարտեզների ղեկավարների հետ հանդիպումներից հետո այսօր ստուգայց են կատարել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դպրոցներում և մանկապարտեզներում. տեղեկացնում են ԱԱՏՄ-ից:

Տեսչականի աշխատակիցները դիտարկել են Առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության և նախարարի 12-N հրամանով հաստատված ջեռուցման նորմերի պահպանումը, ինչպես նաև նախադպրոցական կազմակերպությունների օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները՝ սահմանված  նախարարի N 857 հրամանով:

Երևանի տարածքային կենտրոնի տեսուչները զուգահեռ Covid-անվտանգության նորմերը դիտարկել են Կենտրոն վարչական շրջանի տնտեսավարողների շրջանում՝ դեղատներ, գրասենյակներ, մանրամեծածախ առևտրի կենտրոններ։

«Թեժ գիծ» ծառայության ստացած ահազանգի հետքերով ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայցով եղել են նաև «Երևան» տոնավաճառում։