Karevorinfo  Իրադարձություններ  276

Ջրհեղեղի նախազգուշացման կարմիր մակարդակ է հայտարարվել Ֆրանսիայում․ 150 մարդ տարհանվել է

19:15 երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ.
Ջրհեղեղի նախազգուշացման կարմիր մակարդակ է հայտարարվել Ֆրանսիայում․ 150 մարդ տարհանվել է

Այսօր Ֆրանսիայի հարավ-արևմուտքում ջրհեղեղի վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել։ Այս մասին հայտնում է connexionfrance.com-ը։ Տեղեկացվում է, որ գիշերը ջրհեղեղի վտանգի պատճառով 150 մարդ տարհանվել է։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Արգենթաթ-սյուր-Դորդոնիա, Կորեզ բնակավայրերի բնակիչները, քանի որ Դորդոնիա գետի վտակը հանդիսացող Մարոնան դուրս էր եկել ափերից ու մոտենում էր տներին:

Հավելենք, որ Փարիզում Սենա գետի մակարդակը անձրևների հետևանքով ևս բարձրացել է: Սրանով պայմանավորված ափամերձ որոշ հատվածներ, այդ թվում՝ Լուվրից ոչ հեռու, փակվել են: Փարիզի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ գետի ջրի մակարդակը բարձրացել է մինչև 4 մետր: Անվտանգության նկատառումներից ելնելով որոշ գոտիներ փակ են:

Տաթև Ֆռանգյան