Karevorinfo  Իրադարձություններ  158

Սոմալիում հրետակոծվել է երկրի նախագահի նստավայրը․ կան վիրավորներ

19:45 երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ.
Սոմալիում հրետակոծվել է երկրի նախագահի նստավայրը․ կան վիրավորներ

Սոմալիի Դուսամարեբ քաղաքում գտնվող երկիրի նախագահի նստավայրի տարածքում ականանետից արձակած 9 արկ է պայթել։ Պայթյունների պահին այդ տարածքում է գտնվել երկրի նախագահ Մոհամեդ Աբդուլլահ Մոհամեդը։ Այս մասին հայտնել է Somali Guardian լրատվական պորտալը։

Տեղեկացվում է, որ 4 մարդ վիրավորվել է։ Երկրի իշխանությունները հայտնել են, որ կրակոցներն իրականացվել են «Աշ-Շաբաբ» ահաբեկչական կազմակերպության անդամ իսլամիստների կողմից։

Սոմալիի նախագահը Դուսամարեբ է ժամանել փետրվարի 1-ին՝ տարածքային 5 առաջնորդների հետ երկրում սպասվող նախագահական ու համընդհանուր ընտրությունների վերաբերյալ բանակցություններ վարելու համար։ Երկրի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանում է փետրվարի 8-ին, սակայն կայանալիք ընտրությունների ժամկետները դեռևս չեն համաձայնեցվել առաջատար քաղաքական ուժերի հետ՝ առկա տարաձայնությունների պատճառով։ Մոհամեդ Աբդուլլահ Մոհամեդը հասկացնել է տվել, որ վերընտրվելու համար կառաջադրի իր թեկնածությունը։

Ընտրությունների հետ կապված հիմնական նիստը նշանակված է այսօր։

Տաթև Ֆռանգյան