Karevorinfo  Իրադարձություններ  248

ՀԱՊԿ քարտուղարը չգիտի սիրիացի զինյալները շարունակո՞ւմ են մնալ ԼՂ-ում, թե՝ ոչ

16:55 երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ.
ՀԱՊԿ քարտուղարը չգիտի սիրիացի զինյալները շարունակո՞ւմ են մնալ ԼՂ-ում, թե՝ ոչ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը չի կարողացել պատասխանել kommersant.ru-ի այն հարցին, թե արդյոք պահպանվում է Սիրիայից զինյալների ներկայության վտանգը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։

«Մենք ղարաբաղյան հակամարտության գոտում Սիրիայից զինյալների ներկայության ու գործողությունների մասին տեղեկություններ ունեինք, թեկուզ և ընդհանուր բնույթի, և այն գնահատեցինք, որպես որոշակի վտանգ։ Թե որտեղ են այժմ այդ զինյալները, այնտեղ են, թե՝ ոչ, ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել։ Այժմ իրավիճակի վերահսկում իրականացվում է այն ուժերի կողմից, որոնք ներգրավված են այդ գործընթացում՝ խաղաղապահ ուժեր, նաև Ադրբեջանի ու Հայաստանի կողմից։ Մենք ելնում ենք այն բանից, որ ցանկացած վարձկան ու սիրիացի զինյալ պետք է լքի այդ տարածքը»,- ասել է Զասն այսօր կայացած օնլայն ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք՝ ԼՂ-ում սիրիացի վարձկանների մարտնչելու մասին բազմիցս հայտնել են ինչպես ՌԴ, Ֆրանսիայի, այնպես էլ ՀՀ իշխանությունները։

Տաթև Ֆռանգյան