Karevorinfo  Իրադարձություններ  119

ՔՏՀԱՏՄ կառավարման խորհրդի նիստը նախագահել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը

15:50 երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ.
ՔՏՀԱՏՄ կառավարման խորհրդի նիստը նախագահել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը

Այսօր՝ փետրվարի 2-ին, տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը:

«Նիստում ներառված էր օրակարգային երեք հարց։

Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը խորհրդի անդամներին ներկայացրեց Տեսչական մարմնի 2020 թ․ ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն՝ վերահսկողության ոլորտներով իրականացված ստուգումների և դրանց արդյունքների, ՏՄ-ին հասցեագրված դիմում-բողոքների վերլուծության, իրականացված խորհրդատվական և իրազեկման աշխատանքների, ինչպես նաև ՏՄ կողմից բացահայտված իրավախախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ։

Կառավարման խորհրդի անդամների քվեարկությամբ՝ ի թիվս մյուս օրակարգային հարցերի, հավանության արժանացավ Տեսչական մարմնի 2020 թ․ տարեկան գործունեության հաշվետվության նախագիծը։

Կառավարման խորհրդի նախագահի և խորհրդի մյուս անդամների կողմից անդրադարձ կատարվեց Տեսչական մարմնի լիազորությունների տիրույթում գտնվող այլ հարցերի, ինչպես նաև ներկայացվեցին մի շարք առաջարկություններ»,- ասված է հաղորդագրությունում։