Karevorinfo  Իրադարձություններ  263

Պատուհանից նետված կտրված գլուխը ցնցել է Տուլոնի բնակիչներին

15:30 երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ.
Պատուհանից նետված կտրված գլուխը ցնցել է Տուլոնի բնակիչներին

Ֆրանսիական Տուլոն քաղաքի կենտրոնում փետրվարի 1-ին մի տուփ է հայտնաբերվել, որի մեջ եղել է կտրված մարդու գլուխ։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ Տեղեկացվում է, որ տեղի ժամանակով ժամը 13։55-ին ոստիկանություն է զանգահարել մի մարդ ու հայտնել, որ իր տան վերևի հարկերից ընկած մի տուփ է տեսել, որի մեջ մարդու կտրված գլուխ է։

Ականատեսների խոսքով՝ տուփը նետվել է բնակելի շենքի 4-րդ հարկից։ Բնակարանը, որտեղ ենթադրվում է, որ կատարվել է սպանությունը, պատկանում է մի տղամարդու։ Այնտեղ բնակվել են նաև 2 անտուն մարդիկ։ Կտրված գլուխը պատկանել է երկու անտուններից մեկին։

Հիշեցնենք՝ 2020 թվականի հոկտեմբեր ամսին Ֆրանսիայում գլխատվել էր ուսուցիչը, որը դասի ժամանակ ցույց էր տվել Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը։

Տաթև Ֆռանգյան