Karevorinfo  Իրադարձություններ  202

Թուրքական արտադրության զրահամեքենաները սկսել են արտահանվել այլ երկրներ

23:00 երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ.
Թուրքական արտադրության զրահամեքենաները սկսել են արտահանվել այլ երկրներ

Վերջին տարիներին թուրքական ընկերությունների կողմից նախագծված ու սերիական արտադրության մեջ դրված մի քանի տեսակի զրահամեքենաները սկսել են հետաքրքրություն առաջացնել նաև արտաքին շուկաներում. գրում է ermenihaber-ը:

Դրա ամենաթարմ օրինակը օրեր առաջ Քենիայի ԶՈւ-ի արած հայտարարությունն էր, որի համաձայն, քենիական կողմը պատրաստվում է գնել թուրքական «Katmerciler» ռազմաարդյունաբերական ընկերության կողմից արտադրվող «Hızır» (Հըզըր) տեսակի 118 զրահապատ մեքենաներ։ Կնքվելիք գործարքի գինը կազմում է մոտ 70 մլն դոլար:

Այս զրահամեքենաների առաջին վաճառքը Թուրքիաից դուրս տեղի է ունեցել նախորդ տարի ու կազմել է 20.1 մլն դոլար: Դրանք գնած երկրի անունը դեռևս չի հրապարակվել:

Հաղորդվում է, որ «Hızır»-ի «Ateş» անունով տարբերակը, որը նախատեսված է սահմանապահ ծառայության համար ու կարող է կրակ արձակել թիրախների վրա, նույնպես մոտ ապագայում կմտնի մի «բարեկամ երկրի» սպառազինության մեջ: Նույնը նշվում է նաև թուրքական արտադրության «Khan» տեսակի հետաևակի փոխադրման համար նախատեսված զրահամեքենայի մասին: