Karevorinfo  Իրադարձություններ  472

Ժողովրդի ցասման պահին ասում են՝ դուրս եկեք փողոց, կկանխենք Լաչինի և Քելբաջարի հանձնումը, հետո՝ ցրվում տներով, դա՞ է իրական ընդդիմությունը. Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:25 երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ.
Ժողովրդի ցասման պահին ասում են՝ դուրս եկեք փողոց, կկանխենք Լաչինի և Քելբաջարի հանձնումը, հետո՝ ցրվում տներով, դա՞ է իրական ընդդիմությունը. Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի հետ

-Երկրորդ նախագահը բաց հայտարարում է՝ մասնակցելու է արտահերթ ընտրություններին, եթե դրանք լինեն, ինչը, մեծ հավանականությամբ, նշանակում է հետևյալը՝ քաղաքական պայքարը «Իմ քայլի» և Քոչարյանի, նախկինների միջև լինելու է սև-սպիտակի, նախկինի ու ներկայի տրամաբանությամբ։ Ինչպե՞ս է պատրաստվում «Քաղաքացու որոշում» կուսակցությունը պատրաստվում տեղավորվել այս պայքարում։

-Նախ՝ ես ասեմ, որ եթե Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի բնավորությամբ, մտածողությամբ և քաղաքական անցյալով որևէ մեկը դիմեր մեր կուսակցություն անդամակցելու համար, մեր անդամության հանձնաժողովը կմերժեր։ Այնպես, որ ես ուրախ եմ, որ մեր մեջ այդպիսի մարդիկ չկան։

-Դա առավելությո՞ւն է, թե՝ թերություն։

-Ինձ համար դա առավելություն է։ Երկրորդ՝ ինչպես ենք անելու մենք․ պայքարելու ենք քաղաքացիների քվեի համար, որովհետև մենք կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացիները արդեն անցած լինելով այս ցավոտ փորձության միջով, դարձել են պրագմատիկ, ուղիղ հարցեր տվող և նրանք բոլորին տալու են հարցեր, ցավոտ և դժվար հարցեր և այդ ցավոտ հարցերի պատասխաններն էական նշանակություն են ունենալու ապագա քաղաքական կոնֆիգուրացիայի համար։ Մենք ցույց ենք տալու ատամ, մենք ցույց ենք տալու կառավարչական պատկերացումներ և մեր քաղաքացիներին տալու ենք հնարավորություն կատարել ընտրություն այս երկու անձանց անձնական թշնամանքից դուրս, որովհետև իրականության մեջ մի ամբողջ երկիր կրակն է ընկել էս մարդկանց՝ տասը տարուց ավելի ձգվող թշնամանքի ձեռքը։ Իրենք՝ որպես երկու քաղաքական գործիչներ, չեն կարողանում լուծել հարցերը քաղաքական կամ իրավական ճանապարհով։

-Ինչպե՞ս եք գրավելու քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանի հետևից 100 000-ավոր մարդիկ գնում էին, Ռոբերտ Քոչարյանի հետևից ժամանակին գնացել են մարդիկ՝ նա այնուամենայնիվ նախագահ է ընտրվել՝ չնայած ընդդիմությունը կեղծիքների մասին է հայտարարել։ Հիմա «Քաղաքացու որոշում» կուսակցության կշիռը որտե՞ղ է, դուք ինչո՞վ եք լավը Ձեր հակառակորդներից։

-Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանից և Ռոբերտ Քոչարյանից լավը լինելն այդքան էլ դժվար բան չի։ Եթե մենք ընտրելու ենք այդ չափանիշով՝ արդյո՞ք նրանցից լավն ենք, ինձ թվում է՝ Հայաստանում էդ դեպքում մի քանի 100 000 երկրի ղեկավարի թեկնածու կարելի է գտնել։ Չափանիշն իրենք չեն։ Իմ չափանիշը երկրի ապագայի մասին պատկերացումն է։ Ինչպե՞ս ենք անելու, որ դա հասանելի լինի։ Մենք էս պահին էլ աշխատում ենք մարզերում, թաղամասերում, գյուղերում, Երևանի փողոցներում մարդկանց մեր ծրագրերը ներկայացնելու և նրանց հետ համագործակցության հնարավորություններ ստեղծելու վրա։ Երբ որ մենք կունենանք այն թվով դաշնակիցներ, որոնք պատրաստ կլինեն իրենց բարեկամներին և հարևաններին, ընկերներին ներկայացնել այն խոսքը, որ մենք ասում ենք, որ անցյալի մասին չէ,թե ով թալանեց կամ դավաճանեց երկրին, այլ ապագայի մասին է, թե ինչպես ապրենք մի երկրում, որի չորս ղեկավարները չեն կարողացել ապահովել այնպիսի զագրացում, որը չէր կանգնի գոյության ճգնաժամի առաջ, այ էդպիսի տեսլականը երբ կկարողանանք ներկայացնել էդ մարդկանց, ես կարծում եմ՝ մեզ հետ շատ-շատերը կկարողանան ճանապարհ անցնել։

-Դուք կարծում եք, որ այս իշխանությանը ընդդիմություն ընկալվո՞ւմ եք։ Այսօր կարծես թե ընդդիմության չափանիշ է բարձրաձայն հայհոյելը, Նիկոլ Փաշինյանին ավելի ծանր պատժատեսակների ենթարկելը, մի բան, որով Ձեր քաղաքական ուժը աչքի չի ընկնում։

-Ըննդիմության՝ ով լինելը, այսինքն՝, թե ովէ  ընդդիմություն, հինգ տարի առաջ ես կհամաձայնվեի, որ որոշվում է ֆեյսբուքի փոքր կենտրոնում, որովհետև  ֆեյսբուքի ալգոռիթմը է ժամանակ ուրիշ էր։ Այսօր ֆեյսբուքով դատելը հանրության մասին, մեծագույն մոլորություն է։ Խոսքը գնում է պրոկառավարական և ընդդիմադիր 5000 մարդու մասին։ Մնացած հանրությունը լուռ հետևում է այն շվեդական ֆիլմին, որ տեղի է ունենում իրենց շուրջ։ Ես նորից հարց եմ բարձրացնում՝ արդյո՞ք իրական է այն ընդդիմությունը, որը ժողովրդի ցասման պահին ձևակերպում  չիրականանալի խնդիր, խոստանում է, որ մի շաբաթ հետո հասնելու է իր դրած խնդրին, ու հետո ցրվումէ  տուն, ասես՝ ոչինչ էլ չի եղել։ Բա էդ մարդիկ, ովքեր էսօր պատասխանատվությունից են խոսում, չեն ուզո՞ւմ պատասխանատվության կանգնեն, թե ինչու էին ասում դուրս եկեք փողոց ամսի 27-ին Նիկոլ Փաշինյանն էլ ավրչապետ չի լինելու, ես դա խոստանում են և այլն, էդ մարդիկ պատասխան չեն տալո՞ւ դրա հաամր։ Էդ մարդիկ պատասխան չեն տալո՞ւ, որ ամսի 11-ին դուրս եկան փողոց, ասեցին՝ ժողովուրդ ջան, եթե դուրս գաք փողոց, մենք կկարողանանք կանխել Լաչին-Քելբաջարի հանձնումը, իսկ կարող է՝ իրենք էդպես չանեին, գուցե կա՞ր էդպիսի լուծում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան