Karevorinfo  Իրադարձություններ  580

Ո՞ւմ օրոք է «Պատրոն Դավոն» կեղծիքներով ՊՆ-ին 1․83 մլն դոլարի զենք վաճառել. ԱԱԾ-ի աղմկահարույց տեսանյութի ինտրիգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

22:10 երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ.
Ո՞ւմ օրոք է «Պատրոն Դավոն» կեղծիքներով ՊՆ-ին 1․83 մլն դոլարի զենք վաճառել. ԱԱԾ-ի աղմկահարույց տեսանյութի ինտրիգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանին, որը հանրությանը հայտնի է «Պատրոն Դավո» մականունով, ԱԱԾ-ն կասկածում է առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու մեջ: ԱԱԾ-ն Դավիթ Գալստյանին բերման է ենթարկել, ներգրավել որպես մեղադրյալ և կալանքի միջնորդություն ներկայացրել դատարան։

ԱԱԾ-ից հայտնում են, որ  Դավիթ Գալստյանն արտերկրում գրանցված և իրեն պատկանող ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար պետք է մատակարարեր 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն, նախատեսված զինատեսակի փոխարեն, խաբեության եղանակով ՊՆ-ին մատակարարվել են 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են ՊՆ-ի կողմից պատվիրված զինատեսակներին: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 83 հազար դոլար:

ԱԱԾ-ի համաձայն՝ գործարքը տեղի է ունեցել 2018 թվականին: Այս տարի Զինված ուժերի Գլխավոր շտաբը երկու ղեկավար է ունեցել՝ մինչև 2018 թվականի մայիսի 24-ը ԳՇ պետ է եղել Մովսես Հակոբյանը, որից հետո նրան փոխարինել է Արտակ Դավթյանը: Մովսես Հակոբյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ-ի հարուցած քրգործից տեղյակ չէ և չի կարող մեկնաբանել՝ արդյո՞ք համեմատաբար անորակ զինատեսակն իր պաշտոնավարման օրոք է փոխանցվել բանակին:

2018-ի մայիսից մինչև 2020 թվականի հուլիսն էլ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Արտակ Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց՝ չի հիշում դեպք, երբ հրանոթների կրակոցների հետ կապված խնդիրներ են եղել:

Հստակեցմանը՝ բացառո՞ւմ է, որ ԱԱԾ-ի մատնանշած ենթադրյալ անորակ զինատեսակն իր պաշտոնավարման շրջանում է մատակարարվել Զինված ուժերին, Արտակ Դավթյանը հստակ պատասխան չտվեց: Ի դեպ՝ ԱԱԾ-ն խիստ գաղտնի է պահում, թե նշված զինատեսակները 2018 թվականի ո՞ր ամսում է մատակարարվել բանակին: ԱԱԾ-ի սկանդալային տեսանյութի այս բացթողումը մատնանշելով՝ Արտակ Դավթյանն ասաց․ քանի դեռ ԱԱԾ-ն հստակ ամիս չի նշել, չի կարող ասել, թե ինչ գործարքի մասին է խոսքը:

Արտակ Դավթյանը չբացահայտեց՝ այս գործի շրջանակում հրավիրվե՞լ է ԱԱԾ, թե՞ ոչ: Նշեց միայն՝ եթե գործի հետ կապված տեղեկություններ ունենա, կփոխանցի իրավապահներին: ԱԱԾ-ից էլ չեն հստակեցնում, թե այս գործով Դավիթ Գալստյանից, նրա ընկերության տնօրենից բացի՝ ովքեր են անցնում:

Զենքի խոշոր բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանը նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմ ընկերներից է: Նախկին նախարարից թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Իսկ ահա վերջերս պաշտպանության փոխնախարար նշանակված Սուրեն Սահակյանն ասաց՝ ՊՆ-ում տեղեկություններ չկան, թե պաշտպանական գերատեսչության որ ղեկավարների օրոք է այս գնումը կատարվել:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ կարծում է, որ ՊՆ-ում տեղի ունեցած կադրային փոփոխությունների արդյունքում է այս բացահայտումը եղել:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այս գործում քաղաքական ենթատեքստ է տեսնում։ Ասում է՝ այս շրջանում ԱԱԾ-ի բացահայտումը պատահական չէ, Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղավորներ փնտրել: Պատգամավորի խոսքով՝ քաղաքական ղեկավարությունը կա՛մ պետք է խոստովանի, որ իրավիճակին չի տիրապետում, կա՛մ ինքնախոստովական ցուցմունք տա, որ կոռուպցիոն գործարքի մասնակից է եղել:

Անդրադառնալով ընդդիմադիր գործընկերոջ հարցադրմանը, թե ինչու են այս բացահայտումները հետպատերազմական շրջանում լինում, Անդրանիկ Քոչարյանը նշեց՝ քրգործերը տևական ժամանակ է՝ հարուցված էին:

Ի դեպ, ԱԱԾ քննչական դեպարտամենտում ներկայում քննվում են նաև Դավիթ Գալստյանի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրմամբ Պաշտպանության նախարարությանը կատարված մատակարարումների ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ այլ քրեական գործեր ևս: Իրավապահ կառույցը մյուս գործերով մանրամասներ չի հայտնում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան