Karevorinfo  Իրադարձություններ  166

Երիտասարդը պետք է թմրամիջոցները տեղադրեր տարբեր վայրերում․ մետրոպոլիտենի ոստիկանների բացահայտումը

18:55 երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ.
Երիտասարդը պետք է թմրամիջոցները տեղադրեր տարբեր վայրերում․ մետրոպոլիտենի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Հերթական դեպքը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները բացահայտեցին:
Հունվարի 27-ին քրեական հետախույզները մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Սարի թաղի 26-ամյա մի բնակչի:

Կասկածվողի պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված 11 փաթեթներից 7-ում առկա էր սպիտակ բյուրեղանման զանգված, երկուսում՝ սուր հոտով շագանակագույն զանգված, մյուս երկու փաթեթներում յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված, մանրացված բուսական զանգվածներ էին:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է. անհայտ անձը փողի դիմաց հանձնարարել էր փաթեթները, իրացնելու նպատակով, տեղադրել տարբեր հասցեներում:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է:

`