ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:
Վարչապետի ավելի վաղ կայացրած որոշմամբ՝ Նարեկ Բաբայանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից: