Karevorinfo  Իրադարձություններ  217

Իսրայելական բանակի ԱԹՍ-ն խոցվել է Լիբանանի տարածքում

18:45 երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ.
Իսրայելական բանակի ԱԹՍ-ն խոցվել է Լիբանանի տարածքում

Իսրայելական բանակի ԱԹՍ-ն ընկել է Լիբանանի տարածքում՝ սահմանից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով լիբանանյան բանակի մամլո ծառայությանը։

«Որոշ ժամանակ առաջ «երկնագույն գծում » (Արաբական Հանրապետության սահմանին) գործողությունների ընթացքում Իսրայելի Պաշտպանության ուժերի անօդաչու թռչող սարքն ընկել է Լիբանանի տարածքում: Տեղեկատվության արտահոսքի վտանգ չկա», – ասված է լիբանանյան բանակի հայտարարության մեջ:

Ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, հղում կատարելով «Հեզբոլլահ» շիական կուսակցության ռազմատեղեկատվական ծառայությանը, ԱԹՍ-ն խոցվել է Լիբանանի հարավային շրջաններից մեկի երկնքում, այն բանից հետո, ինչ այն ներխուժել է հարևան երկրի օդային տարածք, ընկել է Բլեյդի շրջանում ու գտնվում է  «Հեզբոլլահի» մարտիկների ձեռքում։

Տաթև Ֆռանգյան