Karevorinfo  Իրադարձություններ  126

Ժամկետանց սպառազինության գործում Պատրոն Դավոն ՊՆ-ում ունեցել է բարձրաստիճան պաշտոնյա հանցակիցներ․ Արման Բաբաջանյան

13:35 երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ.
Ժամկետանց սպառազինության գործում Պատրոն Դավոն ՊՆ-ում ունեցել է բարձրաստիճան պաշտոնյա հանցակիցներ․ Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառամամբ անդրադարձել է Պատրոն Դավոյին՝ Դավիթ Գալստյանին, մեղադրանք առաջադրելու փաստին ու մի քանի դիտարկում արել:

«Պատերազմում պարտությունից հետո սկսել եմ խորապես ուսումնասիրել բազմաթիվ ապացույցներ, որոնք վեր են հանում ՀՀ պաշտանական գերատեսչության ամենաբարձր օղակներում կանգնած նախկին պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունները։ Մի քանի անգամ ավելի թանկ գնով ձեռք բերված ժամկետանց սպառազինության գործում Պատրոն Դավոն ունեցել է բարձրաստիճան պաշտոնյա հանցակիցներ։
Նամակագրական կապերով կարող եմ ապացուցել սպառազինություն պատակարարող ռուսական ընկերությունների և ՀՀ ՊՆ ամենաբարձր պաշտոնյաների ուղիղ հանցակցությունը բազմաթիվ դրվագներով։ Հույս ունեմ, որ այդ մարդիկ այսօր թիկնազորով շրջելու փոխարեն կբացահայտեն իրենց հանցանքը և գործած աններելի հանցագործության համար զղջման տեքստով հանդես կգան։

Եթե Պատրոն Դավոյի դեմ մեղադրանքը հաստատվեց դատարանի կողմից, ուրեմն իշխանությունը պիտի իմանա, որ նա միայնակ չէր կարող գործել ու արագ կերպով պետք է հայտնաբերի նրա հետ ուղիղ կապի մեջ գտնվող հանցակից պաշտոնյաներին»։