Karevorinfo  Իրադարձություններ  224

Մյանմարում ռազմական հեղաշրջում է իրականացվել․ երկրի քաղաքական ղեկավարությունը ձերբակալված է

11:15 երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ.
Մյանմարում ռազմական հեղաշրջում է իրականացվել․ երկրի քաղաքական ղեկավարությունը ձերբակալված է

Մյանմարի ԶՈՒ-ն իր վերահսկողության տակ է վերցրել երկիրը: Փետրվարի 1-ի առավոտյան ձերբակալվել են  Մյանմարի իշխող «Հանուն ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցության ղեկավար, պետական ​​խորհրդական և երկրի փաստացի ղեկավար Աունգ Սան Սու Չժին, Մյանմարի նախագահ Վին Մյինը և երկրի քաղաքական ղեկավարության այլ անդամներ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել:

Համաձայն հայտարարության, որը ստորագրվել է առաջին փոխնախագահ Մյինտ Շվեի կողմից, պետական իշխանությունը կփոխանցվի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աուն Հլաինգին։

Հավելենք, որ վերջին ամիսներին երկրի իշխանությունների ու բանակի միջև հարաբերությունները կտրուկ սրվել էին զինվորականների կողմից նոյեմբեր ամսին կայացած ընտրությունների արդյունքներից դժգոհությունների պատճառով, որոնք զինվորականները համարում են կեղծված։

Մյանմարը ղեկավարվել է զինվորականների կողմից մինչ 2011 թվականի ժողովրդավարական բարեփոխումների մեկնարկը։

Տաթև Ֆռանգյան