Karevorinfo  Իրադարձություններ  300

Բողոքի ակցիա Ախալքալաքում. պահանջում են բացել վրաց-հայկական սահմանը

21:55 կիրակի, 31 հունվարի, 2021 թ.
Բողոքի ակցիա Ախալքալաքում. պահանջում են բացել վրաց-հայկական սահմանը

Ախալքալաքի կենտրոնում բողոքի ակցիա է ընթանում: Կոնկրետ պահանջ, կոնկրետ կազմակերպիչ չկա: Մարդիկ դժգոհում են կորոնավիրուսի համաճարակի ժամանակ մտցված սահմանափակումների դեմ, գրում է jnews.ge-ն:

Այն մասին, որ Ախալքալաքում բողոքի ակցիա պետք է տեղի ունենա, հավաքվածները իմացել են սոցիալական կայքերից, մեդիայի հրապարակումներից:

Մարդիկ եկել են իրենք բողոքը հայտնելու: Հիմնական թեմաները, որոնք հուզում են բնակչությանը, դա փակ սահմաններն են, ինչի պատճառով նրանք չեն կարողացել արտագնա աշխատանքի մեկնել, և, որ իրենց ընտանիքները պահում են վարկերով: Որոշները բողոքում են վատ ճանապարհներից, մյուսները, որ վարկերը չեն կարողանում փակել, իսկ որոշները չեն կարողանում իրենց գյուղատնտեսական մթերքն իրացնել:

Հավաքվել է մոտավոր 200-300 մարդ:

«Այս հարցը վերաբերում է մեզ բոլորիս: Ոչ բոլորը կարող են զբաղվել հողագործությամբ, նրանք ապրուստի միջոցները գտնում են խոպանում », – ասաց Քարսեպ գյուղից Արմեն Փամբուխչյանը:

Ակցիայի նպատակն էր իշխանություններին հասցել Հայաստանի և Ռուսաստանի հետ սահմանները բացելու իրենց պահանջը:

«Մեր հիմնախնդիրը Հայաստանի և Ռուսաստանի հետ ճանապարհներն են (խմբ. նկատի ունի սահմանների բացումը): Մենք արդեն սովի մեջ ենք, եթե այսպես շարունակվի, մարդիկ կմեռնեն: Անձամբ ես չեմ մեկնում, բայց իմ հարազատներն ու ընկերները գոյատևում են աշխատելով Ռուսաստանում: Մեր նպատակն է սոցիալական խնդիրը լուծելը: Միգուցե մեր այսօրվա հանրահավաքով չլուծվի այս հարցը, բայց պետությունը կտեղեկանա, որ մարդիկ դժգոհ են, և նրանք այլևս չեն կարող այսպես շարունակել ապրել », – ասաց Սաղաթել Փիլոյանը:

«Ես նախորդ տարի չմեկնեցի խոպան, այս տարի չգիտեմ ինչ անել, ինչ հոգեպահուստ ունեի, արդեն ծախսվել է: Մնում է տունը գրավադնել ու մնալ առանց դրա: Բնակչությունն ապրում է վարկերով, բայց մենք չգիտենք, թե ինչով մարել, բոլորը վարկեր ունեն բանկում: Մարդիկ արդեն հայտնվել են անելանելի վիճակում և ստիպված են պահանջել սահմանների բացումը », – ասաց Բավրա գյուղի բնակիչներից մեկը:

Ակցիայի մասնակիցներից Արթուր Մարգարյանն ասաց, որ մարդիկ ունեն ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ հոգեբանական խնդիրներ:

«Բացեք ճանապարհները, թողեք մարդիկ գնան, միևնույն է, սահմանափակումներն արդյունք չեն տալիս», – ասաց նա:

Իրենց բողոքներն ու գանգատները արտահայտեցին նաև տեղի ռեստորանների և հարսանյաց տների աշխատակիցները, ովքեր մնացել են առանց եկամտի աղբյուրի:

«Թողեք աշխատենք: Մենք երեխաներ ունենք, նրանք սնվել են ուզում, մենք չենք կարող երեխաներին ասել, որ քաղցրավենիք կերեք շաբաթը միայն մեկ անգամ: Ես հասկանում եմ, ոչ ոք չի ցանկանում հիվանդանալ»:

«Արդեն մեկ տարուց ավելի է ես չեմ տեսել իմ երեխաներին և թոռներին: Ես ուզում եմ ճանապարհը բացեն և մեզ աշխատելու հնարավորություն տան », – ասաց Մարինա Ավետիսյանը:

Կարտիկամ գյուղից մի երիտասարդ էլ ասաց, որ ինքը երաժիշտ է և չգիտի, թե ինչպես կարելի է գումար վաստակել այս ճգնաժամային շրջանում:

«Հարսանիքներն ու այլ միջոցառումները չեն թույլատրվում, ես ապրում եմ բանկից վերցրած վարկերով և չգիտեմ, թե երբ կկարողանամ այն մարել», – ասաց երիտասարդը:

Դիլիսկա գյուղից Գագո Նահատակյանը համաձայն է աշխատել այստեղ, եթե կարողանա աշխատանք գտնել:

«Եթե այսպես շարունակվի, մենք կմեռնենք: Թող այստեղ աշխատատեղեր բացեն և մենք կմնանք այստեղ, կամ էլ թող բացեն, կգնանք, կաշխատենք և կվերադառնանք մեր երկիր: Սա մեր հայրենիքն է: Նույնիսկ կարտոֆիլը չի վաճառվում, իսկ եթե վաճառվում էլ է, ապա շատ ցածր գնով: Խանութներում ամեն ինչ թանկացել է », – ասում է նա:

Բողոքի ակցիան տևեց մեկ ժամից քիչ ավել:

Տեղական ինքնակառավարման մարմիններից ոչ ոք ակցիային ներկա չէր գտնվում: Բողոքողները պայմանավորվեցին մի քանի օրից կրկին հավաքվել և հրավիրել ղեկավարներին: