Karevorinfo  Իրադարձություններ  460

Կառավարության շենքը զավթելու փորձի համար մեղադրվող 5 անձիք ազատ են արձակվել

16:35 կիրակի, 31 հունվարի, 2021 թ.
Կառավարության շենքը զավթելու փորձի համար մեղադրվող 5 անձիք ազատ են արձակվել

Հունվարի 28-ին Փաշինյանի հրաժարականի պահանջով հայահավաք էր իրականացվել, որի ընթացքում 21 անձ բերման էր ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի հատկանիշներով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելու կամ դրանք պահելու կասկածանքով։

Նույն հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հինգ անձ ձերբակալվել էր՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը։

Վարույթ իրականացնող մարմինը նրանց մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով։

Դատարաններում քննության առարկա էր դարձել ինչպես նշված անձանց ձերբակալման իրավաչափության, այնպես էլ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը։

Գործերը քննվում էին տարբեր դատավորների վարույթներում, նրանց որոշումների արդյունքում նշված բոլոր հինգ անձիք ազատության մեջ են։