Karevorinfo  Իրադարձություններ  327

844 ոստիկան կարգապահական տույժի է ենթարկվել. ոստիկանապետ Վահե Ղազարյանը կոլեգիայի նիստ է անցկացրել

19:15 շաբաթ, 30 հունվարի, 2021 թ.
844 ոստիկան կարգապահական տույժի է ենթարկվել. ոստիկանապետ Վահե Ղազարյանը կոլեգիայի նիստ է անցկացրել

Հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2020 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

«Նիստը վարում էր ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Կոլեգիայի նիստի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների մարտական գործողությունների ընթացքում և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված գործընկերների հիշատակը:

Իր ներածական խոսքում ոստիկանության պետ Վահե Ղազարյանը նշեց, որ մշտապես ուշադրության կենտրոնում պետք է լինեն մարտական գործողությունների ընթացքում զոհված ոստիկանների ընտանիքների ու վիրավորված ոստիկանների խնդիրները, որոնց պետք է տրվեն լուծումներ: Նա նաև շնորհակալություն հայտնեց ծանր ու լարված ժամանակահատվածում ոստիկանության, մասնավորապես՝ Ոստիկանության զորքերի ու ՊՊԾ գնդի ծառայողներին՝ բարեխիղճ աշխատանքի ու բարձր պատասխանատվության համար:

2020 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Նշվեց, որ, չնայած համավարակով ու ռազմական դրությամբ պայմանավորված ողջ համակարգի գերծանրաբեռնված օրակարգին, ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է հասարակական կայուն կարգն ու անվտանգությունը։
Մասնավորապես, հաշվետու շրջանում հանրապետությունում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 1,4 տոկոսով։

Գրանցված դեպքերի հիմնական բաժինը կազմում են ոչ մեծ (55,3 տոկոս) և միջին ծանրության (28,2 տոկոս) դեպքերը, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ։
Ըստ հիմնական հանցատեսակների՝ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, գողության, բնակարանային գողությունների, ավազակության, կողոպուտի, տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերը։

Ցավոք, որոշ աճ է արձանագրվել սպանության, խարդախության և խուլիգանության դեպքերով։

Անցած տարի հանրապետությունում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 6 դեպք, նախորդ տարի՝ 8-ը։
2020 թվականին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 1.114 դեպք, որոնցից 157-ը՝ կաշառակերության, 160-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման, 155-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 389-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 52-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքեր են։
Հաշվետու ժամանակահատվածում ճանապարհային երթևեկության անվտանգությանն ուղղված աշխատանքների արդյունքում պատահարների թիվը նվազել է 783-ով, վիրավորներինը՝ 955-ով, միևնույն ժամանակ՝ զոհերի թիվը աճել է 7-ով։

Տարվա ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1.922 ծառայողական քննություն, արդյունքում՝ կարգապահական տույժի է ենթարկվել 844 ծառայող։

Հաշվետու զեկույցին հաջորդեց բարձրացված հարցերի առարկայական քննարկում, որի ընթացքում իրենց համակարգման ոլորտների վերաբերյալ ելույթներով ու հարցադրումներով հանդես եկան ոստիկանության պետի տեղակալները։ Ելույթների ընթացքում բարձրացված հարցերին պարզաբանումներ տվեցին համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ընդհանուր առմամբ դրական գնահատելով հաշվետու շրջանում կատարված աշխատանքը, մատնանշեց առկա թերություններն ու բացթողումները և տվեց հասցեական հանձնարարականներ ու ցուցումներ։

Կոլեգիայի նիստի ավարտին պարգևատրվեցին ոստիկանության հատուկ հանձնաժողովի որոշումով 2020 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի և Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժինները:

Լավագույնի կոչման ու պարգևների արժանացան նաև համակարգի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում: