Karevorinfo  Իրադարձություններ  172

Պուտինն ու Ալիևը քննարկել են ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի աշխատանքը

18:10 շաբաթ, 30 հունվարի, 2021 թ.
Պուտինն ու Ալիևը քննարկել են ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի աշխատանքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը. տեղեկացնում է RT-ն:

«Իլհամ Ալիևը շնորհավորել է իր ռուս գործընկերոջը Աղդամի շրջանում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացման կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարները շեշտել են, որ դիտարկման կենտրոնը կծառայի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովման գործին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարևորել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով Մոսկվայում կայացած հանդիպումը, որը նվիրված է նոյեմբերի 9-ին երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարությամբ ամրագրված՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման իրագործմանը: