Karevorinfo  Իրադարձություններ  299

Հայտնի է Գելենջիկի «Պուտինի պալատի» տիրոջ ինքնությունը

17:15 շաբաթ, 30 հունվարի, 2021 թ.
Հայտնի է Գելենջիկի «Պուտինի պալատի» տիրոջ ինքնությունը

Պարզվել է Գելենջիկի տխրահռչակ «պալատի» տիրոջ ինքնությունը. Իդոկոպաս հրվանդանի վրա գտնվող տունը պատկանում է գործարար Արկադի Ռոտենբերգին. գրում է vesti.ru-ն:

Այս մասին գործարարն ասել է Mash տելեգրամ ալիքին տված հարցազրույցում: «Հիմա դա այլևս գաղտնիք չի լինի, ես եմ շահառուն», – ասել է նա:

Նրա խոսքով, այդ վայրն ուղղակի տրամադրում է այնտեղ հյուրանոց կառուցելուն: Ռոտենբերգը նշել է, որ արդեն մի քանի տարի է ընթանում է հյուրանոցի շինարարությունը:

«Մեկուկես, երկու տարի անց ես ձեզ կհրավիրեմ, և դուք կտեսնեք այն գեղեցկությունը, որը կլինի այնտեղ», – խոստացել է սեփականատերը՝ նշելով, «հաշվի առնելով այս օբյեկտի շուրջ առկա սկանդալներն ու ակնարկները կփորձեմ արագացնել շինարարության ավարտը»:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին իր հայտնի հետաքննության ժամանակ Գելենջիկում գտնվող այս  կառույցը «Պուտինի պալատ» էր կոչել,  իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Գելենջիկում իր պալատի մասին լուրերով փորձում են «լվանալ ռուսների ուղեղները», և որ այն իրեն չի պատկանում. «Այն, ինչ հիշատակվում է այդ ֆիլմում, երբեք չի պատկանել ինձ կամ իմ հարազատներին, դա սուտ է»: