Karevorinfo  Իրադարձություններ  127

Ճանապարհներին կատարվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

15:20 շաբաթ, 30 հունվարի, 2021 թ.
Ճանապարհներին կատարվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

Այսօր գիշերվանից հանրապետության ամբողջ տարածքում ձյան տեղումներ են։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձմեռային սպասարկում իրականացնող կազմակերպությունները մի քանի հերթափոխով կատարում են իրենց վերապահված աշխատանքները. տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:

Մենք զրուցեցինք ձմեռային պահպանում իրականացնող կապալառու մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու ճանապարհներին տիրող իրավիճակը։ Հավելենք նաև, որ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները շուրջօրյա ժամանակացույցով տեղերում հետևում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին տարվող աշխատանքներին:

«Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն սպասարկում է Ախուրյանի տարածաշրջանը։ Ընկերության ներկայացուցիչ Խաչիկ Ղարիբյանը տեղեկացրեց, որ իրենց տարածքում տեղումները համեմատաբար թույլ են, ձյան հաստությունը 5-6 սմ է։ Ընկերության աշխատակիցները, գիշերը ժամը 5-ից սկսած, մաքրում են ճանապարհները։ Ներկա պահին այս տարածաշրջանի ավտոճանապարհներին խնդիրներ չկան՝ բաց են, մերկասառույց չկա։ Ինչպես հավաստիացնում է պարոն Դարբինյանը, ճանապարհը սև ու չոր է, և իրենք աշխատում են սպասարկման նշաձողը բարձր պահել եղանակային ցանկացած պայմաններում։ Այստեղ են գտնվում Ջաջուռի և Քեթիի լեռնանցքները, որոնց ոլորաններում երբեմն-երբեմն որոշակի խնդիրներ են առաջանում, սակայն պարոն Ղարիբյանի տեղեկացմամբ՝ այդ հատվածներում նույնպես ճանապարհները երթևեկելի են։

«Ծովագյուղ ՃՇՇ» ՍՊԸ-ն ձմեռային պահպանման աշխատանքներ է կատարում Սևանի հատվածում։ Ընկերության ներկայացուցիչ Նորիկ Սիմոնյանը տեղեկացրեց, որ իրենց սպասարկման գոտում գտնվող ավտոճանապարհներին այսօր մեծ քանակությամբ տեղումներ են գրանցվել, այս պահին էլ ձյան տեղումները շարունակվում են։ Ըստ պարոն Սիմոնյանի, բոլոր ճանապարհներն անցանելի են. «Գիշերը ժամը 2-ից տեղումները սկսվել են։ Մեր աշխատակիցներն այդ պահից գրեյդերներով մաքրում են ճանապարհները, աղուավազով մշակում։ Բաց պահելու համար գրեյդերներն աշխատում են անդադար, հակառակ դեպքում ճանապարհները կփակվեն»։

«Արարատ ճանշին» ընկերությունը սպասարկում է Արարատի մարզը՝ Երասխավանից մինչև Պարույր Սևակ գյուղ։ Ըստ ընկերության ներկայացուցիչ Սամվել Վարդանյանի՝ այդ հատվածում այս պահին ձյան առատ տեղումներ են։ Գիշերը ժամը 1.30-ից ճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ։ Ջերմաստիճանը շատ ցածր չէ, և ճանապարհներին մերկասառույց գոյություն չունի։ Միջպետական և հանրապետական ճանապարհներն այս տարածաշրջանում բաց են։ Մեր հարցադրմանը, թե եղանակային այս պայմաններում սպասարկումն իրականացնող ընկերությունների համար ինչ խոչընդոտ կա, պարոն Վարդանյանը պատասխանեց՝ վարորդների միմյանց չզիջելը, ինչը որոշակի խնդիրներ է առաջացնում։

Հորդորում ենք վարորդներին եղանակային այս պայմաններում լինել առավել զգոն, վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: