Karevorinfo  Իրադարձություններ  194

Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է, նրա նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել

14:45 շաբաթ, 30 հունվարի, 2021 թ.
Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է, նրա նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է, նրա նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյան:

«Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է: Հարուցվել է քրեական գործ թիվ 1 կայազորում` ՀՀ ՔՕ -ի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ (սպանության փորձ երկու և ավելի անձանց նկատմամբ) և 13-րդ կետերով, և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը)»,- ասաց Արևիկ խաչատրյանը՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: