Karevorinfo  Իրադարձություններ  229

Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներն Իրանում հանդիպում կանցկացնեն

18:00 ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ.
Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներն Իրանում հանդիպում կանցկացնեն

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ շուտով տեղի կունենա Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։
«Ադրբեջանի, Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներն առաջիկայում կհանդիպեն Իրանում»,- ասել է Զարիֆը Անկարայում թուրք պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում Իրանի ու Թուրքիայի համագործությունն «օգուտ է բերում տարածաշրջանի երկրներին»։

«Ներկայում նախապատրաստվում է տարածաշրջանի 6 երկրների համագործակցության պլատֆորմ։ Մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Հուսանք՝ դա տեղի կունենա»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Նշենք, որ Զարիֆն Անկարայում է տարածաշրջանային այցի շրջանակում։ Ավելի վաղ նա այցելել էր Բաքու, Մոսկվա, Երևան և Թբիլիսի։

Էմմա Չոբանյան