Karevorinfo  Իրադարձություններ  193

Հայտնի է՝ երբ է սկսելու գործել ԼՂ-ում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

17:05 ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ.
Հայտնի է՝ երբ է սկսելու գործել ԼՂ-ում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կսկսի գործել հունվարի 30-ից։ Այս մասին ՌԻԱ Նովոստին հայտնել է տեղեկացված աղբյուրը։

«Կենտրոնը կսկսի գործունեությունը արդեն վաղը»,- ասել է գործակալության աղբյուրը՝ հիշեցնելով, որ այն տեղակայվելու է Ադրբեջանի վերահսկողությանն անցած Աղդամի շրջանում։

Մոնիթորինգն իրականացվելու է, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։ Աղբյուրը նաև նշել է, որ կենտրոնում ներգրավված են լինելու 60 ռուս ու 60 թուրք զինվորականներ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Մոսկվան ու Անկարան ավարտեցին բանակցություններն ու համաձայնագիր ստորագրեցին ԼՂ-ում հրադադարի վերահսկման մոնիթորինգային համատեղ կենտրոնի ստեղծման մասին։

Ռուսական կողմը բազմիցս նշում էր, որ մոնիթորինգային կենտրոնը ԼՂ-ում կամ  նրան հարակից տարածքներում չի տեղակայվելու, և որևէ կերպ չէր մեկնաբանում թուրք-ադրբեջանական կողմի՝ կենտրոնը Աղդամում տեղակայելու հայտարարությունները։ Ավելի վաղ էլ լուրեր էին տարածվում, որ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի Բարդա քաղաքում։

Էմմա Չոբանյան