Karevorinfo  Իրադարձություններ  254

ՌԴ ու Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

17:25 ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ.
ՌԴ ու Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ-ում ստեղծված  իրավիճակը

Ադրբեջանի ու ՌԴ  ԱԳՆ ղեկավարներ Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ու  տարածաշրջանում ստորագրված համաձայնագրերի կատարման խնդիրները։ Այս մասին այսօր հայտնել են Ադրբեջանի մամուլի ծառայությունից, փոխանցում է «Իզվեստիան»։

«Հունվարի 29-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև։ Նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված ընթացիկ իրավիճակը․ 2020 թվականի նոյեմբերի 10-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարումը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր, որոնք ներկայացնում են երկուստեք հետաքրքրություն», – ասված է հայտարարության մեջ։

Իրենց հերթին ՌԴ ԱԳՆ մամուլին ծառայությունից հավելել են, որ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող թեմաներ, ինչպես նաև արտաքին քաղաքական փոխհամագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում նաև ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հունվարի 11-ին կայացել էր Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Տաթև Ֆռանգյան