Karevorinfo  Իրադարձություններ  211

Ի՞նչ է Մոսկվայում քննարկելու Ջոզեպ Բորելը

18:20 ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ.
Ի՞նչ է Մոսկվայում քննարկելու Ջոզեպ Բորելը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը փետրվարի 4-6 ընկած ժամանակահատվածում այցով կգտնվի Մոսկվայում, որի ժամանակ պլանավորում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները, համաճարակի դեմ պայքարը, իրանական միջուկային գործարքը, Ուկրաինայում հակամարտությունն ու Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին գերատեսչության հայտարարության մեջ, որը տարածել է Բրյուսելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արտաքին ու անվտանգության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը կմեկնի Ռուսաստան։ Սա կլինի  գերագույն հանձնակատարի ՌԴ առաջին այցը 2017 թվականից ի վեր»,- նշվում է հայտարարության մեջ։

Դրանում ասվում է, որ այցը հնարավորություն կընձեռի  լայն քննարկումներ անցկացնել արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու մյուս ռուս գործընկերների հետ մարտ ամսին նախատեսված ԵՄ և Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ ռազմավարական քններկումների նախաշեմին։

Տաթև Ֆռանգյան