Karevorinfo  Իրադարձություններ  313

Ուկրաինայի նախագահը հաստատել է ընդդեմ Ռուսաստանի նոր պատժամիջոցները

14:55 ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ.
Ուկրաինայի նախագահը հաստատել է ընդդեմ Ռուսաստանի նոր պատժամիջոցները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վավերացրել է Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի՝ ՌԴ քաղաքացիների ու իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ցուցակում հայտնված մարդկանց անունները չեն հրապարակվել, Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումներից մեկը գաղտնիացված է։ Հրամանի տեքստում ասվում է, որ պատժամիջոցների կատարման ընթացքին պետք է հետևեն  Ուկրաինայի ԱԱԾ-ն և Ազգային բանկը։ Երկրի ԱԳ նախարարին հանձնարարվել է այդ որոշման մասին տեղեկացնել ԱՄՆ-ին ու Եվրամիությանը։

Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հարաբերությունները վատթարացել են 2014 թվականին Դոնբասում քաղաքացիական պատերազմի ֆոնին։ Կիևը Մոսկվային մեղադրում է երկրի ներքին գործերին միջամտելու համար։ 2015 թվականի հունվարին Ուկրաինայի խորհրդարանը հայտարարություն է տարածել, որում Ռուսաստանին անվանել է ագրեսոր երկիր։

Տաթև Ֆռանգյան