Karevorinfo  Իրադարձություններ  219

Փարիզում շուրջ 30 ոստիկան առանց դիմակ «Մակարենա» է պարել

19:05 հինգշաբթի, 28 հունվարի, 2021 թ.
Փարիզում շուրջ 30 ոստիկան առանց դիմակ «Մակարենա» է պարել

Փարիզի արվարձաններից մեկում ոստիկանական բաժանմունքում անցկացված երեկույթին մոտ 30 ոստիկան է մասնակցել՝ խախտելով առողջապահական կանոնները և պարետային ժամը։ Հետաքննություն է իրականացվում, իրավապահներին սպառնում են վարչական պատժամիջոցներ, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Երկույթը կազմակերպվել է հունվարի 22-ի։ Գրեթե մեկ շաբաթ առաջ Loopsider պորտալը տեսանյութ է հրապարակել, որում կարելի է տեսնել շատ մարդկանց, ովքեր առանց դիմակի և արհամարհելով անհրաժեշտ սոցիալական հեռավարությունը՝ պարում են «Մակարենա»։

«Ֆուրշետը կազմակերպվել է Օբերվիլյեի ոստիկանական տեղամասում պարետային ժամի շրջանում և առանց որևէ սոցիալական հեռավորություն պահպանելու։ Իրականացվում է վարչական քննություն, մասնակիցների հանդեպ վարչական տուգանքներ կկիրառվեն»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև Ֆռանգյան