Karevorinfo  Իրադարձություններ  140

Իսրայելը չի գիտակցում Իրանի ռազմական հնարավորությունները. իրանցի գեներալ

13:55 հինգշաբթի, 28 հունվարի, 2021 թ.
Իսրայելը չի գիտակցում Իրանի ռազմական հնարավորությունները. իրանցի գեներալ

Իրանը հողին կհավասարեցնի Թել Ավիվ ու Հայֆա քաղաքները, եթե Իսրայելը համարձակվի հարձակում գործել Իրանի վրա։ Այս մասին նախազգուշացրել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի մամուլի խոսնակը, գրում է Al Arabiya-ի անգլիական ծառայությունը։

Այս հայտարարությունները հաջորդել են իսրայելական բանակի հայտարարություններին, թե Թեհրանի միջուկային հնարավորություններին հակազդելու համար նոր ծրագրեր են կազմվում։

«Եթե Իսրայելը ամենափոքր սխալը թույլ տա Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ, մենք կխփենք այն հրթիռային կայանները, որոնք, ըստ իրենց, պետք է  օգտագործեն Իրանի դեմ հարձակման համար, ինչպես նաև Հայֆա և Թել Ավիվ քաղաքները հնարավորինս սեղմ ժամկետում կհավասարվեն հողին», – ասել է գեներալ  Աբոլֆազլ Շեկարչին։

Իսրայելը չի գիտակցում Իրանի ռազմական հնարավորությունները, ասել է  նա ՝ ավելացնելով. «Տարածաշրջանում քաղցկեղային ուռուցք Իսրայելը պետք է փլուզվի, քանի որ այն մեծ վնաս է հասցրել մահմեդականներին»:

Տաթև Ֆռանգյան