Karevorinfo  Իրադարձություններ  277

ՀՀ, ՌԴ ու Ադրբեջանի փոխվարչապետերի առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում․ ՌԴ ԱԳՆ

18:45 չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
ՀՀ, ՌԴ ու Ադրբեջանի փոխվարչապետերի առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում․ ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային նիստը կարող է տեղի ունենալ մոտ ժամանակ։ Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ադրբեջանական և հայկական կողմերի հետ բանակցություններ ենք վարում միջգերատեսչական ձևաչափով մոտ ժամանակներս  առաջին հանդիպումը անցկացնելու համար», – պատասխանել են նախարարությունից:

Ինչպես շեշտել են ՌԴ արտաքին գերատեսչությունից, Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին անաչառ և պատասխանատու աջակցությունը եղել և մնում է Անդրկովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը:

Տաթև Ֆռանգյան