Karevorinfo  Իրադարձություններ  197

Վրաստանը հույս ունի մոտ ժամանակում բացել ՌԴ հետ ցամաքային սահմանը

18:05 չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
Վրաստանը հույս ունի մոտ ժամանակում բացել ՌԴ հետ ցամաքային սահմանը

Վրաստանի իշխանությունները հույս ունեն մոտ ժամանակում բարձրացնել Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի բացման հարցը, եթե կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակը թույլ տա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է  Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն

«Գիտեք, Ռուսաստանի հետ սահմանի բացումը կախված է համաճարակաբանական իրավիճակից: Սա է ամբողջ խնդիրը: Հուսով եմ, որ առաջիկայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կկայունանա մեր երկրներում, և մենք կկարողանանք բարձրացնել սահմանի բացման հարցը», – ասել է Աբաշիձեն:

Վրաց դիվանագետը նաև հավելել է, որ առաջին եռամսյակում նախատեսում է առցանց հանդիպում անցկացնել Դաշնային խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հետ ՝ չբացառելով, որ կքննարկի սահմանի բացման հնարավորությունը:

Հիշեցնենք՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև ներկայումս գործող «Կազբեկի – Վերին Լարս» սահմանային անցակետը մարդատար մեքենաների համար փակ է 2020 թվականի մարտից ՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

Տաթև Ֆռանգյան