Karevorinfo  Իրադարձություններ  236

Ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը իրավիճակը կվերահսկի անօդաչու թռչող սարքերի միջոցով․ ՌԴ ՊՆ

10:55 չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
Ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը իրավիճակը կվերահսկի անօդաչու թռչող սարքերի միջոցով․ ՌԴ ՊՆ

Ռուս զինծառայողները, որոնք Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման ու հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմի մեջ կմտնեն,  նախապատրաստական դասընթացներ են անցնում  հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի համատեղ խնդիրները կատարելու համար ու պատրաստվում են մեկնել Ադրբեջանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Դասընթացի ընթացքում զինծառայողները կուսումնասիրեն համատեղ կենտրոնի կառուցվածքը, նպատակը, խնդիրները և գործառույթները, դրա աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է կատարվեն առաջադրանքները:

Միասնական կենտրոնի անձնակազմը, որում հավասարապես ներկայացված են ռուսական և թուրքական կողմերը, կիրականացնի իրավիճակի, հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգ անօդաչու թռչող սարքերի միջոցով:

Տաթև Ֆռանգյան