Karevorinfo  Իրադարձություններ  202

Պուտինն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել

01:30 չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
Պուտինն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ վերջինիս շնորհավորելով ԱՄՆ նախագահի պաշտոնում աշխատանքի մեկնարկի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։

«Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ջոզեֆ Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում աշխատանքի մեկնարկի կապակցությամբ, նշել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է երկու երկրների շահերին և, հաշվի առնելով աշխարհում անվտանգությանը և կայունությանն աջակցության առանձնահատուկ պատասխանատվությունը, ամբողջ միջազգային հանրությանը։

Քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր։ Դիտարկվել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, ինչպես նաև այլ՝ այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունը։

Միջազգային օրակարգի հարցերից անդրադարձ է եղել Բաց երկնքի համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի ելքի թեմային, Իրանի միջուկային ծրագրի պահպանման խնդրին, միջուկրաինական կարգավորմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների գագաթնաժողովի անցկացման՝ ռուսական նախաձեռնությանը»,- մասնավորապես ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ և ԱՄՆ առաջնորդները կապը պահպանելու համաձայնություն են ձեռք բերել։