Karevorinfo  Իրադարձություններ  550

Վազգեն Մանուկյանը քաղաքացիական պատերազմ սկսելու մասին է հայտարարում, դա անհնար է․ Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:05 երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.
Վազգեն Մանուկյանը քաղաքացիական պատերազմ սկսելու մասին է հայտարարում, դա անհնար է․ Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

-Պարո՛ն Արշակյան, ընդդիմադիր 16 ուժերի առաջնորդ Վազգեն Մանուկյանը Արարատում հայտարարել է, որ եթե սահմանադրական ճանապարհն արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անել։ Նա դրա տակ հասկանում է շենքեր գրավելը և ուժով իշխանություն փոխելը։ Ճի՞շտ ճանապարհ է նա նախանշում։

-Ապստամբների համար ճիշտ ճանապարհ է, Հայաստանի Հանրապետության և քաղաքացիների համար՝ շատ վտանգավոր, ռիսկային ճանապարհ է, անցանկալի։ Ապստամբությունը Հայաստանում անցանկալի է երկու պատճառով․ առաջինը, որ Հայաստանի օրենքները հնարավորություն տալիս են իշխանափոխություն անել օրենքի սահմաններում, օրենքով կարելի է անել՝ ճիշտ այնպես, ինչպես դա արեց Նիկոլ Փաշինյանը։ Դա նույնպես օրենքով էր՝ ճանապարհները փակելը, հարյուր հազար մարդ փողոց հանելը, հրապարակներ փակելը, շենքերը շրջափակելը նույնպես օրենք է, երբ որ համազգային է դա, համաժողովրդական շարժում է։ Եթե դա աղանդ է, փոքր ուժ է, դա, իհարկե, անթույլատրելի է։ Որևէ փոքրամասնություն իրավունք չունի թելադրելու մեծամասնությանը։

-Հիմա 16 ուժերի գլխավորած քաղաքական միավորը փոքրամասնությո՞ւն է, թե՞ մեծամասնություն։

-Եթե մեծամասնություն լինի, նա դա չի հայտարարի, կգա կփակի։ Մեծամասնությունը երբ կա, ճիշտ այնպես, ինչպես մենք տեսել ենք 1980-ական թվականներին, երբ ղարաբաղյան շարժումն էր, Վազգեն Մանուկյանը ղեկավարն էր, հետո՝ ղեկավարներից մեկը, հետո թիմը մեծացավ, ինքը դարձավ նրանցից մեկը, սովետական ժամանակներում Վազգեն Մանուկյանը կարողացավ զանգված հանել ոտքի և պարտադրել փոքրամասնություն դարձած իշխանությանը մեծամասնության կամքը։ Մի անգամ դա արել է Վազգեն Մանուկյանը։ Հաջորդ անգամ դա արել է Նիկոլ Փաշինյանը, որ մեծամասնության համար կարողացել է առաջարկել ծրագիր, գաղափար, և մեծամասնությունը հեռացրել է փոքրամասնության իշխանությանը։ Եթե փոքրամասնությունն է ասում՝ կգրավի, կզավթի, դա ռիսկային գործ է, որովհետև մեծամասնությունը թույլ չի տա։ Իսկ գրավել նշանակում է՝ բռնություն կիրառել, բռնություն՝ անկախ նրանից, թե ովքեր կտուժեն, բոլորը մեր քաղաքացիներն են, դա անցանկալի է։

-Պետական շենքերը պահպանում են պետական զինված աշխատակիցներ։ Առանց զենքի հնարավո՞ր է գրավել շենքեր։

-Մի դեպքում, եթե դա մեծամասնությունն է, կամազուրկ է իշխանությունը, զինված պաշպանություն կլինի, թե՝ չզինված, չունի քաղաքական կամք, իհարկե՝ հնարավոր է։ Բայց նորից եմ ասում, ուժ կկիրառի այն քաղաքական ուժը, որը դրա իրավունքն ունի։ Այդ իրավունքը ՀՀ քաղաքացիների ձայնն է, ՀՀ-ի այս տկար Սահմանադրությունը իրավունք է տալիս ԱԺ-ի 16-ի ներկայացուցչին 50․000 ստորագրություն հավաքել և օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։ Այսինքն՝ քաղաքացիական կռիվ, ես այդպես եմ հասկանում․․․

-Դուք քաղաքացիական պատերազմի վտա՞նգ եք տեսնում։

-Այո՛, Հայաստանին առաջարկվում է քաղաքացիական կռվի մեջ մտնել։ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը քաղաքացիական կռիվ սկսելու մասին է, մտադրություն է դա, մտադիր են քաղաքացիական պատերազմ սկսել Հայաստանում։ Ես ասում եմ, որ դա անհնար է, որովհետև մեծամասնությունն ապստամբություն այսօր չի ուզում։ Հենց որ ուզենա, գործը չի հասնի շենքեր գրավելուն, հրապարակը և փողոցները գրավելու ճանապարհային քարտեզին լավ ծանոթ ենք, իշխանափոխության։ Նախևառաջ հարկավոր է գրավել մարդկանց՝ գաղափարներով, ծրագրերով, հետո նոր գրավել քաղաքական հարթակները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան