Karevorinfo  Իրադարձություններ  180

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում երկու հզոր պայթյուն է որոտացել

20:50 երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում երկու հզոր պայթյուն է որոտացել

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադում հզոր պայթյունի ձայներ են լսվել։ Այս մասին, ինչպես գրում է DW-ի անգլիական տարբերակը, հայտնել են ականատեսները։ Պայթյունների պատճառները դեռևս չեն հայտնվում, սակայն որոշ լրատվականներ տեսանյութեր են հրապարարկել, թե ինչպես է քաղաքի վրա ընկնում հրթիռ։

Ականատեսները պատմել են, որ երկու պայթյուն են լսել ու երկնքում ծուխ են նկատել։

Կիրակի օրը Յեմենում Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող կոալիցիայի ռազմական ներկայացուցիչները հայտնել էին, որ ոչնչացրել են թշնամու թիրախները, որոնք ուղղված էին ընդդեմ Ռիադի։

Իրանի աջակցությունը վայելող, այսպես կոչված, Հութի զինյալները ԱԹՍ-ներով ու հրթիռներով մի քանի գրոհներ են իրականացրել սահմանամերձ շրջաններին՝ թիրախավորելով նավթային ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Նման գրոհներ իրականացվում են այն բանից հետո, ինչ Սաուդյան Արաբիան 2015 թվականից միջամտում է Յեմենի հակամարտության կարգավորմանը։

Սակայն սա եզակի դեպք է, երբ հրթիռները հասնում են երկրի մայրաքաղաք, որը սահմանից շուրջ 700 կմ խորության վրա է տեղակայված։

Տաթև Ֆռանգյան