Karevorinfo  Իրադարձություններ  203

Կորոնավիրուս Տաջիկստանում չկա, այն ամբողջությամբ վերացվել է․ Ռահմոն

13:25 երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.
Կորոնավիրուս Տաջիկստանում չկա, այն ամբողջությամբ վերացվել է․ Ռահմոն

Տաջիկստանին հաջողվել է հաղթահարել կորոնավիրուսը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ խորհրդարանին ուղղված իր ուղերձում, հայտնում է Sputnik-ի տաջիկական ծառայությունը։

«Կորոնավիրուս Տաջիկստանում այժմ չկա, այն ամբողջությամբ վերացվել է»,- ասել է Ռահմոնը։

Միևնույն ժամանակ երկրի ղեկավարն ընդգծել է, որ բնակիչները պետք է հետևեն անվտանգության բոլոր կանոններին։ Մասնավորապես կարևոր է խստորեն հետևել մզկիթներ այցելելու կանոններին, որոնք սահմանել է հանրապետական շտաբը։ «Չնայած դրան, մենք չպետք է թուլանանք և մոռանանք անձնական և հասարակական հիգիենայի կանոնների մասին», – ավելացրել է նա:

Ըստ Տաջիկստանի Առողջապահության նախարարության հունվարի 26-ի տվյալների՝ համաճարակի ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել Տաջիկստանի 13.308 քաղաքացու մոտ: 90 հիվանդ մահացել է վարակից: Բժիշկներին հաջողվել է բուժել 13․218 մարդու:

Սրա հետ մեկտեղ, հիվանդության դեպքեր հանրապետությունում չեն գրանցվել 2020 թվականի դեկտեմբերի 30-ից:

Տաթև Ֆռանգյան